Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:12

Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն խոսել է ցեղասպանությունից մազապուրծ հայ նախատատի մասին

Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն խոսել է ցեղասպանությունից մազապուրծ հայ նախատատի մասին

Ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն PBS հեռուստաալիքի Finding Your Roots սերիալի համար պատմել է Հայոց ցեղասպանությունը վերապրած իր նախատատի պատմությունը, գրում է Daily mail-ը։

«1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ, թուրքերը մտել են նրա տուն և գնդակահարել ամուսնուն։ Նա պառկել է հատակին` ձևանալով, թե մահացած է, մինչ յոթ կրակոց է հնչել, ինչի հետևանքով զոհվել են նրա յոթ երեխաները»,- պատմել է Մանգանիելոն:

Դերասանը պատմել է, որ իր նախատատն անշարժ պառկած է եղել՝ մեռած ձևանալով, մինչ թուրքերը դուրս են եկել տնից՝ ութերորդ երեխային թողնելով օրորոցում՝ սովամահ լինելու համար։ Նա հավելել է, որ նա «հրաշքով» հաջողվել է խուսափել «մահվան երթից»։

«Մահվան երթերի ժամանակ պարզապես ձեռնաշղթաներ էին կապում հայերին, շղթայում նրանց միմյանց և դուրս էին բերում անապատ, իսկ քրդերին բաց էին թողնում, նրանց զինվորական վերարկուներ, ձիեր և հրացաններ էին տալիս, որպեսզի նրանք գնան և անեն՝ ինչ ցանկանում են անել իրենց մահացու թշնամիների՝ հայերի հետ», — ասում է Մանգանիելոն՝ նշելով, որ իր նախատատուն հաջողվել է խուսափել դրանից:

Փախուստի ժամանակ, դերասանի խոսքով, նախատատը լողալով անցել է Եփրատ գետը, բայց երբ հասել է մյուս ափին, տեսել է, որ «մեջքին կապած երեխան խեղդվել է»։

«Նա ապրել է քարանձավում այլ փախստականների հետ, մինչև նրանց տարել են գերմանացի զինվորականները»,- նշել է դերասանը:

Նա հավելել է, որ իր նախատատը հղիացել է զինվորական ճամբարում գերմանացի սպայից և «ծննդաբերել է շատ գունատ աղջկա, որը դարձել է իր մայրական տատիկը»։

Մանգանիելոն առավել հայտնի է Սեմ Ռայմիի «Սարդ-մարդու» եռերգության Ֆլեշ Թոմփսոնի և «Իրական արյուն» ֆիլմում Ալսիդե Գերվոյի դերերով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+