Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:44

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Աշոտ Զոհրաբյանը ծնվել է 1945թ․ Երևանում: 1967-72թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում` Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում: 1971 թվականից դասավանդել է Երևանի թիվ 2 երաժշտական ուսումնարանում: 1972 թվականից կոմպոզիցիա և տեսական առարկաներ է դասավանդել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1980 թվականից ԵՊԿ պրոֆեսոր է: Վերջին տարիներին կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի վարիչն էր։

Հեղինակ է կամերային, գործիքային, վոկալ-գործիքային ստեղծագործությունների՝ Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար, «Սերենադ» 13 մենակատարների համար, «Նվիրում Մեծարենցին» կամերային նվագախմբի, ֆլեյտայի, 2 հոբոյի, 2 եղջերափողի համար, «Ritual» 3 ֆլեյտայի համար և այլն։

Նրա ստեղծագործությունները կատարվել են աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, ԱՄՆ և այլուր: Աշոտ Զոհրաբյանը 2012թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: 2017թ․ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։

«Աշոտ Զոհրաբյանը վարում էր ակտիվ ստեղծագործական, ինչպես նաև մշակութային-հասարակական գործունեություն։ Իր ուսանողներից շատերը միջազգային մրցույթների դափնեկիրներ են և շարունակում են կոմպոզիտորի ստեղծագործական դպրոցի ավանդույթները։ Աշոտ Զոհրաբյանը մի շարք հեղինակավոր մրցույթների ժյուրիի կազմում էր։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Աշոտ Զոհրաբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին, երաժշտասեր հանրությանը»,- ասված է հաղորդագրությունում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+