Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:14

Ցնցված եմ այդ նորությունից, Լիզան միացավ իր միակ որդուն․ Քեյջը՝ նախկին կնոջ մահվան մասին

Ցնցված եմ այդ նորությունից, Լիզան միացավ իր միակ որդուն․ Քեյջը՝ նախկին կնոջ մահվան մասին

Դերասան Նիկոլաս Քեյջը խոսել է իր նախկին կնոջ և Էլվիս Փրեսլիի դստեր՝ Լիզա Մարի Փրեսլիի հանկարծակի մահվան մասին։ Ինչպես հայտնում է Starhit-ը, նա նշել է, որ ցնցված է այդ նորությունից։

«Սարսափելի նորություն է։ Լիզան ամենագեղեցիկ ծիծաղն ուներ, որ երբևէ լսել եմ: Նա լուսավորեց այս աշխարհը, և ես ցնցված եմ: Որոշակի մխիթարություն եմ գտնում այն ​​հույսով, որ նա կվերամիավորվի իր որդու՝ Բենջամինի հետ»,- ասել է Քեյջը։

Լիզա Մարին երեք երեխա է թողել՝ ավագ դուստրը՝ Ռայլին երաժիշտ Դենի Քեոգի հետ ամուսնությունից և երկվորյակներ Հարփերն ու Ֆինլեյը պրոդյուսեր Մայքլ Լոքվուդից։ 2020 թվականին Բենջամինը` Փրեսլիի միակ որդին, ինքնասպան էր եղել։

Նիկոլաս Քեյջը և Լիզա Մարի Փրեսլին ամուսնացած են եղել երկու տարի՝ 2002-2004 թվականներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 54 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգչուհի Լիզա Մարի Փրեսլին՝ ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի միակ դուստրը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+