Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը վերադառնում է բեմ: Նա հրապարակել է իր նոր մոնո-ներկայացման տեսանյութը։ Ներկայացումը կոչվում է «Քաղաքապետը»:
Դատելով տեսանյութից՝ սա իշխանության մասին վառ քաղաքական երգիծանքով արտադրանք է՝ վերնախավին բնորոշ բոլոր արատներով։
Ներկայացման հեղինակը Հայկ Մարությանն է: Առաջնախաղը տեղի կունենա Գաբրիել սունդուկյանի անվան պետական կամերային թատրոնում սեպտեմբերի 19-ին և 20-ին՝ ժամը 19:30-ին: Տոմսերը տատանվում են 4 000-20 000 դրամի միջակայքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







