Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:10

30 տարվա դադարից հետո հայտնի դիրիժորը հանդես կգա հայրենիքում

30 տարվա դադարից հետո հայտնի դիրիժորը հանդես կգա հայրենիքում

Հուլիսի 29-ին՝ ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա սպասված համերգ։ 30 տարվա դադարից հետո գերմանահայ դիրիժոր Ռուբեն Ղազարյանը հանդես կգա հայրենիքում՝ ղեկավարելով Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան)։

Համերգին որպես մենակատար հանդես կգա սիրված սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը։

Համերգային ծրագրում Բենջամեն Բրիտտենի Պարզ սիմֆոնիա, Օտտորինո Ռեսպիգիի Il Tramonto, Կոմիտասի «Կանչե, Կռունկ», «Գարուն ա», «Հով արեք, սարեր ջան», Անտոն Արենսկու Լարային քառյակ «Պ.Ի.Չայկովսկու հիշատակին» op. 35a ստեղծագործություններն են։

Նշենք, որ Ռուբեն Ղազարյանը վերջերս է նշանակվել Theatre Altenburg Gera -ի գեղարվեստական ղեկավար։ Մինչ այդ նա 16 տարի եղել է ճանաչում վայելող Württemberg Chamber Orchestra Heilbronn-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ հանդես գալով ավելի քան 860 համերգով և ձայնագրելով 26 CD-ներ, ինչպես նաև ընդարձակելով կամերային նվագախմբի երկացանկը։

Որպես դիրիժոր ղեկավարել է այնպիսի ճանաչված նվագախմբեր, ինչպիսիք են՝ Radio-Sinfonieorchester Stuttgart des SWR-ը, WDR-Sinfonieorchester Köln-ը, hr-Sinfonieorchester Frankfurt-ը, Համբուրգի սիմֆոնիկը, Բելգրադի Ֆիլհարմոնիկը, Ցյուրիխի կամերայինը, Երուսաղեմի սիմֆոնիկը, Լիոնի ազգային նվագախումբը և այլն։

Աշխատել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Խատիա Բունիաթիշվիլին, Գոտիե Կապյուսոնը, Ջուլիա Ֆիշերը, Սերգեյ Նակարյակովը, Էմանուել Ճգնավորյանը և այլք։ Տարիներ առաջ աշխատել է Հայաստանի պետական կամերային նվագախմբում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+