Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:49

Չարենցին նվիրված երեկոն՝ յուրօրինակ ավարտով․ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն ասմունքել է ամբողջ դահլիճը

Չարենցին նվիրված երեկոն՝ յուրօրինակ ավարտով․ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն ասմունքել է ամբողջ դահլիճը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 4-ին կայացել է Եղիշե Չարենցի հոբելյանական 125-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկո: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Երեկոյի ընթացքում անվանի դերասանների (Մխիթար Ավետիսյան, Արթուր Ութմազյան, Սամսոն Ստեփանյան, Բաբկեն Չոբանյան, Սամվել Թոփալյան) ընթերցմամբ հնչել են Չարենցի հայտնի ու անհայտ ստեղծագործությունները: Ցուցադրվել է բանաստեղծին ու նրա ժամանակաշրջանին վերաբերող հազվագյուտ քրոնիկա:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարել է հատվածներ հայ դասական կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններից: Երաժշտական կատարումներով հանդես են եկել տենոր Տիգրան Մելքոնյանը, Երևանի պետական կամերային երգչախումբը։

Նշենք, որ հոբելյանական երեկոյի մեկնարկից առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմայով նամականիշի մարման արարողությունը։

«Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմայով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցն իր ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա նաև պատկերված է «125-ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն:

«Չնայած բոլոր փորձություններին՝ Չարենցը մնաց իր հայրենիքի պաշտպանության ազատամարտիկը, իր գրչով պայքարեց հանուն արդարության ու հայրենասիրության: Չարենցի թողած գրական ժառանգությունը, խորապես ազգային լինելով, նաև համամարդկային արժեք է»,- ասել է ԲՏԱ նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը՝ հավելելով՝ նամականիշը գիտելիքների յուրօրինակ աղբյուր է, որը հատում է ժամանակի և տարածության սահմանները, դառնում մարդկանց հոգևոր և մշակութային շփման միջոց:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ սա յուրօրինակ ձևաչափ է՝ անդրադառնալու հռչակավոր մարդկանց ու իրադարձություններին՝ ևս մեկ անգամ հանրային կարևորություն տալով նրանց:

«Չարենցը հայության գոյաբանական բարոմետրերից մեկն է. ամփոփում է հայության և՛ հոռետեսությունը, և՛ հայրենասիրական վերելքները, և՛ բառ ու բանը՝ բառիս ամենաբարձր իմաստով: Կարծում եմ՝ ինչ էլ անելու լինենք, մենք դեռ Չարենցին մեր պարտքը տալու առիթներ ունենալու ենք»,- ընդգծել է փոխնախարարը:

Հավելենք, որ Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկոն ավարտվել է «մերօրյա աղոթք»-ով՝ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ, որը հոտնկայս ասմունքել է ամբողջ դահլիճը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+