Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:35

Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային փառատոնին

Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային փառատոնին

«Բալթյան տուն» թատրոն-փառատոնը ապրիլի 4-10-ը կանցկացնի ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» XXIV միջազգային թատերական փառատոնը, որին կմասնակցի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը: 2022 թվականին մշակութային ֆորումը նվիրված է Անկախ պետությունների համագործակցության հիմնադրման 30-ամյակին։

Ծրագրում ընդգրկված են Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և այլ երկրներից ժամանած թատերախմբերի ներկայացումներ։ Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը փառատոնի ծրագրի շրջանակներում կցուցադրի երկու ներկայացում` ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսի հիման վրա բեմադրված «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ»-ը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ, և ըստ անգլիացի ժամանակակից դրամատուրգ Մայք Բարտլետի «ԿոնտրԱկտ» պիեսի՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանի բեմադրմամբ:

Ներկայացումները կցուցադրվեն ապրիլի 6-ին և 7-ին։ «Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնը ոչ միայն ներկայացումների ցուցադրություն է, այլ նաև թատրոնի պրոֆեսիոնալներին համախմբելու տարածք: 2017 թվականի ֆորումում ստեղծվեց Արտասահմանի ռուսական թատրոնների գործիչների ասոցիացիան, որն այսօր միավորում է 40 երկրների ավելի քան 145 թատերական գործիչների։ Այս տարի ասոցիացիայի գործունեության շրջանակում ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ տեղի կունենա III միջազգային համաժողովը, որի հիմնական թեման է՝ «Արտասահմանում գործող ռուսական թատրոնի նոր դեմքերը: Իրավահաջորդության և ավանդույթների պահպանման հիմնախնդիրները»։

Համաժողովին կմասնակցեն երիտասարդ պրոֆեսիոնալներ՝ պրակտիկներ և տեսաբաններ արտերկրներում գործող ռուսական թատրոններից։ Ավագ գործընկերների հետ միասին նրանք կքննարկեն թատերական արվեստի զարգացման նոր ուղիներ գտնելուն վերաբերող կարևոր հարցեր։ Փառատոնն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության, Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի, Ռուսաստանի թատերական գործիչների միության, ԱՊՀ գործերով դաշնային գործակալության, արտասահմանում ապրող հայրենակիցների և Միջազգային հումանիտար համագործակցության (Ռոսսոտրուդնիչեստվո) աջակցությամբ, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի օժանդակությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+