Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:44

Հայ մշակութային ժառանգությունը՝ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում

Հայ մշակութային ժառանգությունը՝ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում

Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանը օրերս հյուրընկալել էր հայկական մշակույթին և հոգևոր ժառանգությանը նվիրված միջոցառում: Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանն ընդգծում է հայկական քրիստոնեական ժառանգության ցուցադրման կարևորությունը: Նրա խոսքերով, քրիստոնեությունը հայերի ինքնության մի մասն է, որը ձևավորվում է Աստվածաշնի շուրջ: Այս մասին հաղորդում է Ամերիկայի ձայնը։

«Հայաստանում Աստվածաշնչի պատմությունը շատ կարևոր է Սուրբ Գրքի պատմության և ազդեցության ուսումնասիրման համար: Որպես առաջին քրիստոնյա ազգ՝ հայերն ունեն Աստվածաշնչից բխող արվեստի և ճարտարապետության հարուստ ժառանգություն»,- նշում է նա:

Իր հերթին թանգարանի ցուցահանդեսների համակարգող Քրիսթի Օլիվերը գտնում է, որ քրիստոնեությունը զգալի չափով միահյուսված է հայ ժողովրդի մշակութային ինքնության հետ:

«Մեր հիմնական առաքելությունն է՝ ցույց տալ, թե որքան է միաձուլված հայկական ինքնությունը և Աստվածաշունչը և ուսումնասիրել, թե ինչպես է Աստվածաշունչն ազդել հասարակության և մշակույթի վրա հազարավոր տարիներ, ինչպես է այն ոգեշնչել ու ստեղծել մշակութային բազմաթիվ կոթողներ՝ ի դեմս ձեռագրերի, ճարտարապետության»,- ասում է թանգարանի ցուցահանդեսների համակարգող Քրիսթի Օլիվերը:

Չորս հիմնական մասից բաղկացած միջոցառումն այցելուներին էր ներկայացնում Հայաստանում քրիստոնեության ընդունման ու տարածման, հայկական գրերի ստեղծման, հայկական եկեղեցիների ճարտարապետության մասին դասախոսություններ: Հեռավար դասախոսության միջոցով Թաֆթս համալսարանի դոկտոր Քրիստինա Մարանչին անդրադարձավ Հայաստանում սուրբծննդյան ավանդույթներին և միջնադարյան հայկական ձեռագրերին, իսկ «Գրիքոր և Կլարա Զոհրապ» տեղեկատվական կենտրոնի տնօրեն, դոկտոր Ջեսի Արլենը խոսեց հայկական Աստվածաշնչի պատմության և հայ գրերի մասին։ Առանձին դահլիճում ցուցադրվում էին տեսաֆիլմեր՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի եկեղեցիներին: Միջոցառումը ուղեկցվում էր հայկական շարականներով, երաժշտությամբ, պարային բեմադրություններով Վաշինգտոնի երկու հայկական եկեղեցիների միացյալ HYE երգչախմբի ու Սբ. Աստվածածին եկեղեցու Շնորհալի դպրոցի սաների կատարմամբ:

Հայկական մշակույթին նվիրված այս միջոցառումը որպես նախաբան է ծառայում ավելի խոշոր մի ծրագրի՝ հայկական ցուցահանդեսին, որը նախատեսված է անցկացնել հաջորդ տարվա մարտին:

«Մենք սկսեցինք քննարկումներ անցկացնել, մի քանի ուղևորություններ կատարեցինք Հայաստան՝ հավանական գործընկերների հետ զրուցելու համար, և տարիների ընթացքում, կարծում եմ, ստեղծեցինք իսկապես գեղեցիկ մի նախագիծ և հիանալի ցուցահանդես, որը կբացվի հաջորդ տարվա մարտին»,- ասում է Ջեֆֆ Քլոհան:

Այս շրջանակում թանգարանն արդեն մի քանի տարի սերտորեն համագործակցում է հայկական պաշտոնական կառույցների, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, Հայաստանում գիտական և մշակությաին կենտոննների, ամերիկահայ շրջանակների հետ:

«Հայաստանում մենք համագործակցում ենք Հայոց պատմության թանգարանի, Հայոց ցեղասպանության թանգարանի, ինչպես նաև Մատենադարանի հետ, որոնք մեզ են տրամադրել ցուցահանդեսի համար շուրջ 120 գեղեցիկ ցուցանմուշներ: Դա մեզ հնարավորություն է տալիս ներկայացնել պատմական մի մեծ ժամանակաշրջան տարբեր տեսանկյուններից»,- ասում է Քրիսթի Օլիվերը:

Ջեֆֆ Քլոհանն ընդգծում է, որ չնայած իր հարուստ ժառանգությանը՝ հայկական քրիստոնեության պատմությունը լավ հայտնի չէ ամերիկյան հանրությանը, իսկ նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում ծանոթանալ հայ ժողովրդի հոգևոր հարստությանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+