Սայաթ — Նովան ծնվել է 1712 թ ․ հունիսի 14- ին Թիֆլիսում : Այսօր նրա 307 ամյակն է :
Սայաթ – Նովայի ընտանիքը Թիֆլիսի քաղաքային արհեստավորների ընտանիք էր։ Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել է Թիֆլիսում։ Տիրապետել է հայերեն , վրացերեն լեզուներին և իմացել է նաև արաբերեն այբուբենը։
Տասներկու տարեկանից նրան տվել են արհեստի , սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում՝ հմտացել։ Երգն ու երաժշտությունը նրան գրավել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ – Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ , սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր , հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ և կատարել դրանք ժողովրդական հավաքույթների ժամանակ։
Շրջել է Մերձավոր Արևելքում , եղել Պարսկաստանում , Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում , ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Սուրբ Կարապետի վանքը՝ Տարոն , մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում , մկրտվել Սայաթ – Նովա՝ երգի որսորդ։
Մահացել է 1795 թ ․ սեպտեմբերին Աղա – Մահմուդ խան Ղաջարի արշավանքի օրերին և թաղված է Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ Սայաթ – Նովայի ուսումնասիրության գործում որոշակի դեր են խաղացել Անդրկովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների , հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորությամբ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքական խաղերով , հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Գիտակցելով աշուղ – բանաստեղծի բուն դերը , հասկանալով , որ գեղեցիկի , կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները՝ վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար՝ առանց ազգային ու դասային խտրության։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







