Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 28-ին, ժամը 17:00-ին, Գյումրու «Սև բերդում» տեղի կունենա Վարդապետի հոբելյանին նվիրված գալա համերգ:
Հոբելյանական համերգի ընթացքում կներկայացվի Կոմիտասի արվեստը՝ նրա թողած ժառանգությունը:
Կոմիտաս վարդապետի 150 ամյակին նվիրված հոբելյանական համերգի շրջանակում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի «Գեղարդ» երգեցիկ խումբը, «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակ, ՀՀ վաստակավոր արտիստներ Ինգա և Անուշ Արշակյաններ, երգիչ և կոմպոզիտոր՝ Վահան Արծրունին, Նորայր Քարտաշյանը և «Մենուա» նվագախումբը
Համերգի ընթացքին հնարավոր է հետևել օնլայն տարբերակով՝ VR Ticket բջջային հավելվածի միջոցով:
Անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը, գրանցվել, ընտրել նախընտրած իրադարձությունը և միանալ օնլայն դիտմանը:
Օնլայն միացման հղումը՝ bit.ly/komitas150
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







