Գործարար, ակտիվիստ, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն տարբերակը արդեն վաճառքում է: Այս մասին Twitter-ում գրառում է կատարել հեղինակը:Նա մասնավորապես նշել է. «Հպարտ եմ ազդարարել, որ գիրքս Հայաստանում վաճառքի է հանված (հայերենով !!!)»:
Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև «Reddit-ի հիմնադրումն ու դրան հաջորդող իրադարձությունները: Գրքում կոչ է արվում ընթերցողին չսպասել որևէ օգնության կամ ազդակի և ինքնուրույն գործի անցնել:
Գիրքն անգլերենից թարգմանել է Աննա Միրզոյանը:
Հիշեցնենք, որ «Առանց թույլտվության» բեսթսելերի շնորհանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին, ժամը 17:30-ին՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի մեծ դահլիճում: Հեղինակն անձամբ ներկա է լինելու շնորհանդեսին և մոտ 20 րոպեանոց ելույթ է ունենալու հայ երկրպագուների համար
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







