Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն չի լինելու, քանի դեռ Ադրբեջանի ժողովուրդը չունի պատշաճ ղեկավարներ և չի տնօրինում իր ճակատագիրը: Այս մասին ինստագրամի իր էջում գրառում է կատարել ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, երգահան Սերժ Թանկյանը:
«Սա Իլհամ Ալիևն է: Նա Ադրբեջանի նավթային օլիգարխ նախագահն է: Նա հաջորդել է հորը՝ Հեյդար Ալիևին և իր կնոջը նշանակել է փոխնախագահ: Ադրբեջանը ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից: Ժամանակն է, որպեսզի Ադրբեջանում ևս 2018 թ. Հայաստանի Թավշյա հեղափոխության օրինակով խաղաղ հեղափոխություն լինի, այդ դեպքում ողջամիտ ղեկավարության և խաղաղության հույս կլինի»,- գրել է Սերժ Թանկյանը՝ ավելացնելով #stopaliyev հաշթագը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







