Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:44

System of a Down-ը Toxicity ալբոմի 25-ամյակը Լոս Անջելեսում կնշի ցուցահանդեսով

System of a Down-ը Toxicity ալբոմի 25-ամյակը Լոս Անջելեսում կնշի ցուցահանդեսով

Հայ-ամերիկյան System of a Down (SOAD) ռոք խումբը Toxicity ալբոմի 25-ամյակը կնշի Լոս Անջելեսում։ Տեղի կունենա եզակի իրերով և արխիվային նյութերով անվճար շաբաթական ցուցահանդես, հայտնում է Beyond the Streets պատկերասրահը։

«System of a Down x Beyond the Streets: Toxicity 25th Anniversary Exhibition» ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 13-ին և կտևի մինչև հոկտեմբերի 18-ը։

Այցելուները կկարողանան տեսնել Toxicity-ի ժամանակաշրջանի եզակի նյութեր, արխիվային ցուցանմուշներ, ինստալյացիաներ և ալբոմի խորհրդանիշները։ Մուտքն ազատ է։

Toxicity ալբոմը թողարկվել էր 2001 թվականի սեպտեմբերի 4-ին և դեբյուտային շաբաթում գլխավորել էր Billboard 200 հիթ-շքերթը։ Ալբոմում ներառված են Chop Suey!, Toxicity և Aerials երգերը։

SOAD-ը հիմնադրել են Լոս Անջելեսում հայազգի երաժիշտներ Սերժ Թանկյանը, Դարոն Մալաքյանը, Շավո Օդաջյանը և Ջոն Դոլմայանը։ Խումբը 2015 թվականի ապրիլին Երևանում անվճար համերգ էր անցկացրել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում։ Խմբի մենակատար Թանկյանը, սակայն, Instagram-ում պատասխանել էր․ «SOAD-ը Երևանո՞ւմ։ Կարծես թե այստեղ որոշակի շփոթություն կա»։

Նա պարզաբանել էր, որ հուլիսյան համերգն իսկապես նախատեսված էր, սակայն խումբը որոշել էր այն հետաձգել լոգիստիկ դժվարությունների և ժամանակացույցի խնդիրների պատճառով, իսկ նոր ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։ Համերգը դեռ չի կայացել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+