System of a Down ռոք խումբը հուլիսին համերգով հանդես կգա Երևանում, քարոզարշավի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իրեն մոտեցած քաղաքացիներից մեկի հարցին։
Փաշինյանը նշել է, որ համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում։
System of a Down (SOAD) խումբը հիմնադրվել է 1994 թվականին՝ Սերժ Թանկյանի և Դարոն Մալաքյանի կողմից։ Խմբի բոլոր անդամները հայկական ծագում ունեն։ 2015 թվականի ապրիլի 23-ին խումբն անվճար համերգով էր հանդես եկել Երևանում՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-ամյակի։





































