Կյանքից հեռացել է բրիտանական Queen ռոք խմբի նախկին բաս-գիթառահար Բարրի Միթչելը, սոցցանցերում հայտնել է Queen Productions ընկերության արխիվի ղեկավար Գրեգ Բրուքսը։ Երաժիշտը 76 տարեկան էր։
Queen-ի հետ նա հանդես է եկել 13 համերգում և խմբից հեռացել 1971 թվականի հունվարին, որից հետո կոլեկտիվին միացել է Ջոն Դիքոնը։ Երաժշտի խոսքով՝ հեռանալու պատճառներից մեկն այն էր, որ այդ շրջանում իրեն «այնքան էլ դուր չէր գալիս նրանց երաժշտությունը»։
Միթչելը մասնակցել է «Liar» և «Son and Daughter» ստեղծագործությունների բասային պարտիաների ձևավորմանը և կատարել դրանց բասային ռիֆերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







