Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:19

Եսայի Ալթունյանը դարձել է Ֆրանսիայի արվեստների և գրականության շքանշանի ասպետ

Եսայի Ալթունյանը դարձել է Ֆրանսիայի արվեստների և գրականության շքանշանի ասպետ

Հայտնի ֆրանսահայ կոմպոզիտոր, երգիչ և պրոդյուսեր Եսայի Ալթունյանն արժանացել է ֆրանսիական Արվեստների և գրականության շքանշանի ասպետի կոչման (Chevalier de l’Ordre des Arts et des Lettres), որը Ֆրանսիայի ամենահեղինակավոր մշակութային պարգևներից մեկն է, հայտնել է ֆրանսահայ լրագրող Լիանա Մարգարյանը:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 1-ին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում։ Արվեստի, երաժշտության և մշակույթի բնագավառում ունեցած ակնառու ավանդի, ինչպես նաև հայկական ժառանգության հանրայնացման և Ֆրանսիայի ու Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված բազմամյա գործունեության համար Ալթունյանին պարգևը հանձնել է Ֆրանսիայի նախկին վարչապետ և «Վերածնունդ» (Renaissance) կուսակցության ներկայիս գլխավոր քարտուղար Գաբրիել Ատալը։

Արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, հայ համայնքի առաջնորդներ, ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ և ականավոր հասարակական գործիչներ:

Ալթունյանը ծնվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ընտանիքում։ Նրա տատն ու պապը 1915 թվականի ողբերգական իրադարձություններից հետո հաստատվել էին Ֆրանսիայում, որտեղ էլ նա կատարել է երաժշտական իր առաջին քայլերը։ 19 տարեկանում նա պայմանագիր էր կնքել Sony France-ի հետ և դարձել Ideal-3 փոփ խմբի մենակատարը։ Ավելի ուշ հանդես էր եկել «Ռոմեո և Ջուլիետ» և «Արև արքա» (Le Roi Soleil) բեմադրություններում, համագործակցել կոմպոզիտոր Միշել Լեգրանի հետ։

2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, Ալթունյանը գրել և կատարել էր Je n’oublie pas/Չեմ մոռանա երգը՝ ի հիշատակ 1,5 միլիոն զոհերի։ Նույն թվականին նա Genealogy խմբի կազմում, որը միավորում էր 5 մայրցամաքի հայազգի արտիստների, Վիեննայում ներկայացրել էր Հայաստանը «Եվրատեսիլ-2015» մրցույթում։

Ալթունյանը համալրել է ֆրանսիական այս պարգևին արժանացած հայազգի արտիստների ցանկը։ Նրանց թվում է Շառլ Ազնավուրը, ով շքանշանի կոմանդորի աստիճան էր ստացել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+