Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Վարչաֆեստ» երիտասարդական երաժշտական փառատոն անցկացնելու նախաձեռնության մասին։ Միջոցառումը կկայանա օգոստոսի 22-ին՝ Սևանում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխանցմամբ՝ փառատոնի լավագույն երեք մասնակից կարժանանա դրամական պարգևների՝ 1-ից մինչև 4 մլն դրամի չափով։
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի հուլիսի 20-ն է։ Նախաձեռնությանը կարող են մասնակցել 13-ից 35 տարեկան երիտասարդները, իսկ երաժշտական խմբերի կազմը պետք է ներառի առնվազն 3 անձ։
Ըստ սահմանված կարգի՝ խմբերը պետք է ներկայացնեն 10-ից 12 րոպե ընդհանուր տևողությամբ ծրագիր։ Փառատոնին թույլատրվում է նաև օտարերկրյա ներկայացուցիչների մասնակցությունը։






































