Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:44

Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի 10 միլիոն դոլար արժողությամբ կտավները

Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի 10 միլիոն դոլար արժողությամբ կտավները

Իտալիայի Պարմա քաղաքի Magnani Rocca թանգարանից անհայտ անձինք գողացել են ֆրանսիացի վարպետներ Պիեր Օգյուստ Ռենուարի, Պոլ Սեզանի և Անրի Մատիսի երեք կտավները, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 10 միլիոն դոլար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

Ըստ պարբերականի՝ թանգարանի հավաքածուից անհետացել են, մասնավորապես, Սեզանի «Բալերով նատյուրմորտ» (Nature morte aux cerises), Ռենուարի «Ձկները» (Poissons) և Մատիսի «Օդալիսկը պատշգամբում» (Odalisque) կտավները։ 

Ոստիկանությունը նշում է, որ հանցագործներին հաջողվել է մտնել թանգարան և աննկատ հեռանալ նկարների հետ միասին։ Ներկայումս իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ գողոնը հայտնաբերելու և հանցագործների ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Իտալիայի մշակութային ժառանգության պահպանության վարչությունն ուժեղացրել է հսկողությունը սահմանային անցակետերում՝ թույլ չտալու համար արվեստի նմուշների դուրսբերումը երկրից։

Magnani Rocca հիմնադրամը հայտնի է իր հարուստ հավաքածուով, որտեղ պահվում են իտալական և ֆրանսիական գեղանկարչության բազմաթիվ գլուխգործոցներ։

2025թ. նման գողություններ էին կատարվել Ֆրանսիայի երկու թանգարանից՝ Լուվրից և Դիդրոյից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+