Փետրվարի 21-ին վավերագրական կինոյի մեծ վարպետ Միքայել Վարդանովի ծննդյան օրն է: Այս առիթով Ազգային պատկերասրահը կազմակերպում է բացառիկ ցուցադրություն՝ վերջին 51 տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացնելով նրա 1969 թվականի «Հայկական հողի գույնը» ֆիլմը, որտեղ նկարահանվել են բազմաթիվ հայ արվեստագետներ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային պատկերասրահի տեղեկատվության բաժնից։
Խորհրդային շրջանում ստեղծված և հետագայում արգելված այս կինոժապավենը նկարիչներ Մինաս Ավետիսյանի առաջին և Մարտիրոս Սարյանի վերջին նկարահանումն էր կինոյում:
Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է փետրվարի 25-ին՝ ժամը՝ 15:00-ին, Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում:
Հանդիպումը կանցկացնի Լոս Անջելեսի «Փարաջանով-Վարդանով» ինստիտուտի տնօրեն Մարտիրոս Վարդանովը: Ինչպես նշում է աղբյուրը, մուտքն ազատ է
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







