Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 05:35

Առողջապահության նախարարությունը մեկնաբանել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի հայտարարությունը

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, պրոֆեսոր Արմեն Չարչյանի՝ առողջապահական կազմակերպությունների տնօրեններին հղած ուղերձին, որտեղ Ա. Չ.-ն ասում է, թե «Որոշ պետական պաշտոնյաներ հիվանդանոցների տնօրեններին հրահանգել են հավաքագրել և իրենց տրամադրել ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրային տվյալները», առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ անհիմն և անբովանդակ մեղադրանքներից, քանի որ ի ուրախություն բոլորիս «հրահանգման» ժամանակներն անցյալում են, սակայն տարակուսելի է, որ լինելով բժշկական հաստատության ղեկավար՝ Ա. Չ.-ն տեղյակ չէ, որ «Ընտրական օրենսգրքով» բոլոր բժշկական կազմակերպություններն անկախ սեփականության կամ ենթակայության ձևից, պետք է ապահովեն ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելու սահմանադրական իրավունքը:

«Վերոնշյալը մեկնաբանում ենք նաև օրենքով, ըստ այդմ, ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, լիազոր մարմին է ներկայացնում ստացիոնար բուժման մեջ գտնվող և քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը` նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և հաշվառման վայրի հասցեն:

Վերոնշյալից հստակ է, որ բուժում իրականացնող բժշկական կազմակերպության համար օրենքի ուղղակի պահանջ է ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկությանը մասնակցելու ցանկություն ունեցող անձանց վերաբերյալ սահմանված տվյալները լիազոր մարմին ներկայացնելը, հետևաբար պարզաբանման է ենթակա այն հանգամանքը, թե տվյալ գործառույթի իրականացման հակաօրինական որակելու հանագամանքը ինչով է հիմնավորված:

«Բնակչության բժշկական օգնության և սպասրկման» մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն բժշկական գաղտնիքը պացիենտի առողջական վիճակի մասին կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ ստանալու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացքում պարզված տվյալներն են, հետևաբար անձնագրային տվյալը բժշկական գաղտնիք համարվող տվյալների շարքին չի դասվում»,- հայտարարել է ՀՀ ԱՆ-ն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+