Հայաստանում մայիսի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4283-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 1791 քաղաքացի, փաստացի բուժվում է 2415-ը, գրանցվել է մահվան 55 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 39005 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 22-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 4044 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







