Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:32

Աշոտ Ֆարսյանը ժամանակավրեպ ու ուռճացված է համարում «փրկության նոր ճանապարհի» մասին խոսակցությունները

Աշոտ Ֆարսյանը ժամանակավրեպ ու ուռճացված է համարում «փրկության նոր ճանապարհի» մասին խոսակցությունները

Հանքարդյունաբերության ոլորտի փորձագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Ֆարսյանը ժամանակավրեպ է համարում խոսակցությունները, թե ղազախական ցորենի Հայաստան գալով հացի, ապա նաև այլ մթերքների գինը նվազելու է:

«Միշտ լավ է, երբ ունենում ենք ալտերնատիվ ճանապարհներ, եթե ռիսկերը հաշվարկված են, ամեն ինչ հաշվարկված է»,- «Արմատ» մեդիայի հետ զրույցում ասել է նա:

Նոյեմբերի 5-ի երեկոյան Ռուսաստանից առաջին անգամ Հայաստանի տարածք էր ժամանել ռուսական ցորենով բեռնված գնացք, որն անցել էր Ադրբեջանով և Վրաստանով։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 5-ին հայտնել էր, որ առաջիկա մի քանի օրում Ղազախստանից ցորենը նույնպես կստացվի Ադրբեջանի տարածքով։

Ֆարսյանի կարծիքով՝ ցորենի թեման ուռճացված է, ինչպես նաև «շղարշով պատված»:

«Այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ ցորենը գալու է, վերջին վայրկյանին են հայտարարում, այնպիսի տպավորություն է, որ իրենք էլ են անակնկալի գալիս: Ցորենը գալիս է, հայտնի չէ, թե ով է բերող կազմակերպությունը»,- նշել է նա՝ հավելելով, որ անհայտ է նաև ճանապարհի կոնկրետ լոգիստիկան, բացի այդ՝ չի հայտարարվել, թե եթե ղազական ցորենն ավելի էժան է, որքա՞ն կարող է նվազել հացի գինը ՀՀ-ում:

Նրա խոսքով՝ ասել, որ սա փրկության նոր ճանապարհ է լինելու, չափանցված է: Ըստ «Մեր ձևով» շարժման անդամի՝ տպավորություն է, որ այդ առաքումն անում են, որ ցույց տան, թե տարածաշրջանի ապաշրջափակումը, որը նախատեսված է վաշինգտոնյան համաձայնագրերով, ուժի մեջ է մտել:

Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել են հռչակագիր, ինչպես նաև TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»-խմբ.) տարանցիկ միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր, որի զարգացումը կապահովվի ամերիկյան կոնսորցիումի վերահսկողության ներքո:

Ֆարսյանի խոսքով՝ TRIPP-ից տնտեսական մեծ օգուտներ ակնկալել պետք չէ, այն էական տնտեսական ազդեցություն Հայաստանի վրա չի ունենալու: Նա նշել է, որ եթե հաշվարկվի ըստ գումարի, որը Հայաստանն է բեռների համար վճարում Վրաստանին, ապա TRIPP-ի դեպքում ադրբեջանական կողմից մեկ տոննա բեռի համար կվերցվի 6 դոլար, իսկ ակնկալվող եկամուտը տարեկան կկազմի 30-60 դոլար:

«Իրենք (իշխանությունները-խմբ.) խոսում են, որ դա դառնալու է Միջին միջանցք, բայց հաշվի առնելով աշխարհագրությունը՝ չեմ կարծում, թե մեծ տնտեսական ուղի է դառնալու աշխարհի համար»,- նշել է Ֆարսյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+