Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 146 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3538-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 1430 քաղաքացի, փաստացի բուժվում է 2042-ը, գրանցվել է մահվան 47 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 33313 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 19-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 3392 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







