Լեռնային մարզերում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը և հաջորդող օրերին առանձին հատվածներում օդում սպասվում է 0-ից -2 աստիճան ցուրտ, տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Միևնույն ժամանակ՝ գերատեսչությունից նշում են, որ առաջիկա 10 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում գիշերային ժամերին բացասական ջերմաստիճաններ չեն կանխատեսվում, ցրտահարություններ չեն սպասվում։






































