Հաղթանակի օրվա կապակցությամբ հայ քաղաքական և պետական գործիչները ներկայացրել են Հայրենական մեծ պատերազմի մասնակից իրենց հարազատների լուսանկարները՝ ի նշան պատերազմի բոլոր վետերանների նկատմամբ հարգանքի տուրքի։
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է իր պապին. «Փաշինյան Նիկոլ Առաքելի, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»։
Կառավարության մեկ այլ ներկայացուցիչ՝ Առողջապահության նապարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է հայրական պապին. «Հետանային զորքերի կրտսեր լեյտենանտ Արտաշես Սարգսի Թորոսյանը իր հերոսական ուղին անցկացրել է արևելյան ճակատում՝ Ճապոնիայի դեմ մղվող մարտերում։ Մինչև կյանքի ավարտը նա իր բոլոր թոռների, այդ թվում ինձ հետ, ամեն տարի այցելում էր Հաղթանակի զբոսայգի և պատմում մարտի դաշտում սովետական զինվորների սխրանքների մասին։ Նրա վառ հիշատակը ապրում է մեր մեջ»,-գրել է նախարարը։
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է իր պապիին՝ ավագ Պապիկյան Սուրենին, ով այսօր նշում էր ծննդյան 95-րդ տարեդարձը, և Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75 ամյակը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ներկայացրել է իր պապիին՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից Սարգիս Արտաշեսի Կարապետյանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







