Հայաստանում մայիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3029-ի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 1218 քաղաքացի, փաստացի բուժվում է 1758-ը, գրանցվել է մահվան 43 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 29205 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 10-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 2884 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







