Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:32

Մոսկվայում ներդրվում է միգրանտների տեղաշարժին հետևող հատուկ հավելված

Մոսկվայում ներդրվում է միգրանտների տեղաշարժին հետևող հատուկ հավելված

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը KP.RU-ին տված հարցազրույցում հայտնել է մայրաքաղաքում միգրանտների նկատմամբ վերահսկողության նոր միջոցների գործարկման մասին։ Միգրանտների տեղաշարժին հնարավոր է հետևել հատուկ հավելվածի միջոցով:

Սոբյանինի խոսքով՝ արդեն 2025 թվականից Մոսկվայի օդանավակայաններում ներդրվել է օտարերկրացիների պարտադիր կենսաչափական գրանցում․ ժամանողներից վերցվում են մատնահետքեր, արվում է լուսանկար և գենոմային պրոֆիլ։ Բոլոր տվյալները փոխանցվում են ԱԱԾ և ՆԳՆ բազաներ։

Սեպտեմբերի 1-ից փորձնական ռեժիմով կգործի «սոցիալական ռեգիստր» համակարգը, որը թույլ է տալիս միգրանտների տեղաշարժը հետևել հատուկ հավելվածի միջոցով։ Եվս մեկ նորամուծություն է օտարերկրյա քաղաքացու էլեկտրոնային քարտը QR կոդով․ ոստիկանները կկարողանան ակնթարթորեն ստուգել մնալու ժամկետը, աշխատանքի վայրը և խախտումների առկայությունը։

«Բացի այդ, ներդնում ենք միգրանտի էլեկտրոնային քարտ, որում կնշվեն միգրանտի բոլոր տվյալները։ QR կոդի միջոցով ոստիկանն ամեն ինչ կարող է իմանալ՝ ե՞րբ է նա եկել, ի՞նչ ժամկետով, որտե՞ղ է աշխատում, ունի՞ միգրացիոն խախտումներ, թե՞ ոչ։ Եթե կարմիր է ցուցադրվում, խախտում կա, ոստիկանը պարտավոր է նրան ձերբակալել։ Եթե կանաչ է, խնդիր չկա»,- բացատրել է Մոսկվայի քաղաքապետը։

2024թ. վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի՝ բոլոր ապօրինի միգրանտները պարտավոր էին ոչ ուշ, քան ապրիլի 30-ը կարգավորել իրենց իրավական կարգավիճակը կամ ինքնուրույն լքել երկիրը։

Ռուսաստանը շարունակում է մնալ ԱՊՀ-ի ներսում աշխատանքային միգրացիայի հիմնական ուղղություններից մեկը։ Ռոսստատի տվյալներով՝ 2024 թվականին երկիր է մուտք գործել 78,6 հազար հայ միգրանտ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+