Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:05

Կորոնավիրուսն այն սառը ցնցուղն էր, որը հիշեցնում է, որ աշխարհը փոխվել է. Նախագահ

Կորոնավիրուսն այն սառը ցնցուղն էր, որը հիշեցնում է, որ աշխարհը փոխվել է. Նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ, այսօր «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրուցել է հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ:  Այս մասին տեղեկացնում են Նախագահի աշխատակազմից։ Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է վերջին շրջանում աշխարհում և Հայաստանում նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին և այդ պայմաններում ստարտափների գործունեությանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում համավարակից հետո՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ կորոնավիրուսի վտանգը դեռ մնում է: «Կորոնավիրուսը դեռ պարտված չէ. դեռ երկար ժամանակ ապրելու ենք նրա հետ միասին մինչև համապատասխան դեղորայքը կամ պատվաստանյութը հայտնաբերեն: Յուրաքանչյուրի կողմից պետք է պարտականություն դիտվի վարակը չփոխանցել ուրիշի, ավելի տարեց անձանց կամ նրանց, ովքեր ավելի թույլ առողջություն ունեն,-նշել է նախագահը: 

Նախագահն ընդգծել է, որ աշխարհն արդեն փոխվում էր, ուղղակի կորոնավիրուսը սկսեց արագացնել այդ փոփոխության ընկալումը. «Կորոնավիրուսն այն սառը ցնցուղն էր, որը հիշեցնում է, որ աշխարհը փոխվել է, վիրուսներն այսուհետ տարածվելու են շատ արագ՝ քվանտային ձևով»:

Խոսելով նոր իրավիճակում ստարտափների դերի մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ աշխարհը գնում է այն ուղղությամբ, որտեղ ստարտափների դերը ոչ թե պակասելու, այլ, ընդհակառակը, աճելու է: «Այսինքն՝ կորոնավիրուսից հետո աշխարհը, միևնույն է, գնալու է այն նույն ուղղությամբ, ինչ կորոնավիրուսից առաջ, և, գուցե, ավելի արագ տեմպերով: Մեծանալու է էլեկտրոնային ընկերությունների դերը: Շատերը պարզելու են, որ շատ խնդիրներ լուծելու համար կարիք չկա հավաքվել, այլ՝ վիրտուալ ձևով կարող ենք դա անել: Շատերը հայտնաբերելու են, որ իրենց ընտանիքները հսկայական, մեծ արժեք են, քանի որ այն հայրերը, որոնք առավոտից երեկո վազում են և իրենց երեխաներին չեն տեսնում, հայտնաբերելու են, որ ունեն փայլուն երեխաներ, և նրանց հետ ժամանակ անցկացնելը, նրանց կրթելը նույնպես կարևոր է,-նկատել է նախագահը:— Եզրակացությունը հետևյալն է. այսուհետ ստարտափների դերը շատ կարևոր է լինելու: Խոսքն այն մասին չէ, թե ինչպիսի հարաբերություն կունենա նյութական աշխարհը վիրտուալի հետ, այլ՝ այն մասին, որ միևնույն է, աշխարհը շարունակվելու է փոփոխվել և, միգուցե, ավելի մեծ արագությամբ: Հետևաբար, ստարտափերն այնտեղ մեծ դեր ունեն»:

Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև ստարտափ հանրության ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են կորոնավիրուսի համավարակից հետո հեռանկարային ոլորտներին, ստարտափների հնարավոր աջակցությանը, ինչպես նաև կոնկրետ նախագծերի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+