Հայաստանում ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 134 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2066-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 929 քաղաքացի, փաստացի բուժվում է 1103-ը, գրանցվել է մահվան 32 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 21125 թեստավորում։
Հիշեցնենք, որ երեկ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 1932 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







