Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:03

Ընդդիմադիր պատգամավորները հայտնել են Սյունիքի սահմանամերձ գյուղերի տնտեսական վիճակի վատթարացման մասին

Ընդդիմադիր պատգամավորները հայտնել են Սյունիքի սահմանամերձ գյուղերի տնտեսական վիճակի վատթարացման մասին

Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար, Վաղատուր և Խնածախ գյուղերում տնտեսական վիճակը վատթարացել է 2020 թվականի պատերազմի հետևանքով հարակից արոտավայրերի և խոտհարքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո, հայտնում է ՀՅԴ մամուլի ծառայությունը։

Նշված բնակավայրեր էին այցելել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորները փաստել են, որ Բերձորի հանձնումից հետո սահմանամերձ գյուղերն անմիջապես հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Երեք կողմից շրջափակման մեջ գտնվող համայնքները պարբերաբար ենթարկվում են հրետակոծությունների։

«Դրա արդյունքում կտրուկ նվազել են անասնապահությունն ու մեղվապահությունը․ գյուղացիները զրկվել են ապրուստի հիմնական միջոցներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նրանք նշել են, որ չլուծված են մնում նաև ճանապարհային խնդիրները․ Գորիսի միջհամայնքային ճանապարհներն անմխիթար վիճակում են, և միայն վերջերս են սկսվել ճանապարհաշինական որոշ աշխատանքներ։ Այս ամենի հետևանքով արտագաղթն ահագնալի է դարձել․ երիտասարդությունն այլևս ապագա չի տեսնում գյուղերում։

Պատգամավորները նաև հայտնել են աշխատանքի բացակայության, փոքր բիզնեսի և առևտրի ոլորտի խնդիրների մասին։

«Ամենացավալին, որ արձանագրվեց բնակիչների հետ զրույցների ընթացքում, հեռանկարի բացակայությունն է։ Թշնամու ուղիղ նշանառության տակ գտնվող այս գյուղերի բնակիչները՝ սահմանապահ գյուղացիները, իրենց թիկունքում պետք է զգան պետության ու իշխանությունների ամենօրյա աջակցությունն ու հոգածությունը, որը բացակայում է և, փաստացի, գյուղացիները մնացել են լքված ու միայնակ»,- շեշտել են պատգամավորները։

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, կրակ էին բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տան սանհանգույցը, խոցվել էր մեկ մանր եղջերավոր կենդանի։

Բաքուն մարտի 16-ից պարբերաբար հայտարարում է սահմանային իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, որոնք հայկական կողմը հերքում է։ Նշվում է, որ ադրբեջանական կողմն է մի քանի անգամ խախտել հրադադարի ռեժիմը, մայիսի 29-ին ևս Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Խոզնավարի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տուն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+