Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:28

«Հերթերը շատ են», «մոտ ապագայում ազատականացում չի լինի»․ հարցում՝ շենգեն վիզաների տրամադրման մասին

«Հերթերը շատ են», «մոտ ապագայում ազատականացում չի լինի»․ հարցում՝ շենգեն վիզաների տրամադրման մասին

Ապրիլից մեկնարկել է Եվրամիության հետ վիզաների ազատականացման բանակցությունների երկրորդ փուլը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 9-ին հայտնել էր, որ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը շարունակվում է լայն թափով:

Մինչև հունիս կմշակվի և կներկայացվի գործողությունների ծրագիր, այնուհետև Երևանը պետք է կատարի իր առջև դրած խնդիրները և հանդես գա զեկույցներով։ Բոլոր խնդիրների կատարումից հետո կսկսվի վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը, ապրիլին լրագրողներին ասել էր ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը կարող է 4-5 տարի տևել:

Վերջին 2 տարիներին Հայաստանի բնակիչները պարբերաբար դժգոհում են շենգենյան վիզաների տրամադրման խնդիրներից՝ ԵՄ մեկնելու համար այն որոշ դեպքերում մերժվում է, մյուս դեպքերում՝ դեսպանատներում գրանցվելն է երկարատև ու նաև բարդ գործընթաց դարձել:

Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ դիմե՞լ են շենգենյան գոտու վիզա ստանալու, ինչպե՞ս են գնահատում
ընթացքը, ի՞նչն էր ամենաբարդը վիզայի ստացման ճանապարհին և ի՞նչ են ակնկալում վիզաների ազատականացումից:

Հարցվածների մեծամասնությունն ասել է, որ երբևէ կամ վերջին տարիներին չի դիմել: Նրանք, սակայն, հավելել են, որ իրենց մտերիների օրինակով գիտեն՝ որոշ դեպքերում վիզա ստանալու գրոծընթացը բարդանում է հերթերի պատճառով:

Քաղաքացիների մի մասն էլ նշել է, որ մերժում է ստացել, բայց թե որն է պատճառը, չգիտեն։

«Մի քանի անգամ դիմել եմ, սակայն մերժվել եմ, հիմա էլ վախենում եմ դիմել, մտածում եմ՝ նորից կմերժեն»,- ասել է հարցվածներից մեկը։

Մի կին էլ պատմել է. «Դիմել եմ ու 3 անգամ մերժվել եմ: Մերժում են ու պատասխան չեն տալիս, թե ինչի համար: Հավատ չեք ներշնում։ Արդեն չգիտեմ՝ դա որն է»:

Կային նաև քաղաքացիներ, որոնք հեշտությամբ են ստացել վիզա:

«Եթե հետևել կանոններին ու բոլոր պահանջված գործողություններն անել, նախօրոք պատրաստվել, ինձ թվում է՝ դժվար չէ»,- ասել է հարցման մեկ այլ մասնակից:

ԵՄ տարածքի մուտքի արտոնագիր ստացած քաղաքացիներից մեկն էլ մանրամասներ է ներկայացրել գործընթացի վերաբերյալ․ «Այո՛, դիմել եմ։ Հերթերը շատ են, հերթագրվելը՝ շատ դժվար, իսկ գործընթացն ինքն իրեն արդեն ավտոմատ ստացվում է։ Հերթերը, չես հասկանում, իրոք այդպե՞ս է, թե՞ արհեստական
է»:

Վիզաների ազատականացման հնարավորության վերաբերյալ ևս հարցման մասնակիցների կարծիքները տարբեր էին: Նրանցից մեկը նշել է, որ քիչ հավանական է դա համարում, իսկ եթե ստացվի էլ, ապա ոչ մոտ ապագայում, քանի որ բավականին երկար ու բարդ գործընթաց է։

Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+