Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:45

Տեսչական մարմինները միավորելու նախագիծ չի շրջանառվում․ վարչապետի աշխատակազմ

Տեսչական մարմինները միավորելու նախագիծ չի շրջանառվում․ վարչապետի աշխատակազմ

Կառավարությանը ենթակա վեց տեսչական մարմինները միավորելու նախագիծ չի շրջանառվում, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակից՝ անդրադառնալով կառույցները միացնելու վերաբերյալ մամուլում տարածված լուրերին։

Գրասենյակից հստակեցրել են, որ նման նախագիծ թե՛  վարչապետի աշխատակազմը, թե՛ որևէ այլ պետական մարմին չի շրջանառում։

Գերատեսչությունից Armenia Today-ին տեղեկացրել են, որ մայիսի 1-ի դրությամբ՝ բոլոր 6 տեսչական մարմիններում աշխատում է 920 աշխատակից, նրանցից 219-ը՝ Առողջապահական տեսչական մարմնում, 173-ը՝ Բնապահպանության և ընդերքի, 41-ը՝ Կրթության, 57-ը՝ Շուկայի վերահսկողության։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ունի 239, իսկ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ 191 աշխատակից:

Այս տեսչական մարմինները ձևավորվել են 2018 թվականին՝ ոլորտի բարեփոխումների շրջանակում 18 տեսչությունների օպտիմալացման արդյունքում։

Ապրիլի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին, գրել էր, որ իշխանությունները նպատակ ունեն բոլոր տեսչական մարմինները միավորել։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+