Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:32

Ադրբեջանը Նախիջևանին կապելու համար Իրանի տարածքով էլեկտրահաղորդման գիծ կանցկացվի

Ադրբեջանը Նախիջևանին կապելու համար Իրանի տարածքով էլեկտրահաղորդման գիծ կանցկացվի
Beautiful national state flags of Iran and Azerbaijan together at the sky background. 3D artwork concept.

Ադրբեջանը Նախիջևանին կապելու համար Իրանի տարածքով էլեկտրահաղորդման գիծ կանցկացվի, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ այդ մասին կողմերը հայտարարել են ապրիլի 8-ին՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադեղիի հանդիպմանը։

Կողմերը վստահություն են հայտնել, որ էլեկտրահաղորդման գծի կառուցումը ոչ միայն կնպաստի էներգետիկ անվտանգության ապահովմանը, այլև մեծ ներդրում կունենա երկու երկրների միջև էլեկտրաէներգետիկայի ոլորտում համագործակցության ամրապնդման գործում:

Ապրիլի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային համաժողովում Ալիևն իր խոսքում նշել է, որ «էներգետիկան, տրանսպորտը, կանաչ էներգիան, անվտանգությունը, և տարածաշրջանի պետականության ու անկախության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը միջազգային կարևոր գործոն են»։

Ապրիլի 8-ին իրանական և ադրբեջանական կողմերը քննարկել էին նաև քննարկել էին նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի և Արաքս գետի վրայով անցնող կամրջի կառուցումը։ Նշել էին, որ Արաքս գետի վրայով Ադրբեջանի և Իրանի միջև կամրջի կառուցումը, որը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերին, կամրապնդի Նախիջևանի և Ադրբեջանի տրանսպորտային և առևտրային կապերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+