Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:00

Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացումը կտևի 4-5 տարի․ ՆԳՆ

Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացումը կտևի 4-5 տարի․ ՆԳՆ

Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման գործընթացը կտևի 4-5 տարի, հայտարարել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու ԵՄ-ն վիզաների ազատականացման շուրջ բանակցություններն սկսել են 2024 թվականի սեպտեմբերից։ Դավթյանի խոսքով՝ դրանից հետո երկու փորձագիտական ​​առաքելություններ են այցելել Հայաստան՝ կոնկրետ գնահատականներով զեկույցներ ներկայացնելու նպատակով։ Նա նշել է, որ մինչև 2025 թվականի հունիս կմշակվի կոնկրետ գործողությունների ծրագիր։

Դավթյանն այս ծրագրի բարդ կետերից է համարել երկրում նոր կենսաչափական համակարգի ներդրման պահանջը։

«Մենք արդեն սկսել ենք այդ ուղղությամբ աշխատանքները, որն արդեն որոշակի փուլում է, գործողությունների ծրագիրը ներկայացնելուց հետո Երևանը պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնի կատարված աշխատանքների վերաբերյալ»,- ընդգծել է նա։

Միգրացիոն ծառայության պետի խոսքով՝ գործողությունների ծրագրում ներառված բոլոր առաջադրանքների ավարտից հետո կսկսվի վիզաների ազատականացման գործընթացը։

2024 թվականի հուլիսի 22-ին Եվրամիության խորհուրդը հավանություն էր տվել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրոպական հանձնաժողովի մտադրությանը։ Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ Խորհրդի որոշումն անվանել էր «կարևոր հանգրվան և խորացող գործընկերություն»։

Մարտի 24-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների շարունակման հերթական փուլի մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+