Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:00

Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկի 8-րդ տեղում է

Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկի 8-րդ տեղում է

Numbeo ծառայության հանցավորության և անվտանգության ինդեքսի ցանկում Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների 8-րդ հորիզանականում է։

Վարկանիշային ցուցակում ընդգրկվել է 147 երկիր։ Հայաստանը ցուցակում ներառվել է հանցավորության ինդեքսի 22,1 և անվտանգության ինդեքսի 77,9 միավորով։

Անդորրան 15,3 և 84,7 միավորներով առաջին տեղում է, երկրորդում Արաբական Միացյալ Էմիրություններն են՝ 15,5 և 84,5 միավորով, երրորդում՝ Կատարը՝ 15,8 և 84,2 միավորով։

Ամենաանվտանգ երկրների շարքում Թայվանը 17,1 և 82,9 միավորներով չորրորդ տեղում է, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Օմանը՝ 18,3 և 81,7 միավորներով:

Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 26,3 և 73,7 միավորով զբաղեցրել է 21-րդ տեղը։ Ադրբեջանը 33-րդ տեղում է՝ 31,8 և 68,2 միավորով, Ռուսաստանը՝ 51-րդում՝ 38,7 և 61,3 միավորով։ Թուրքիան 57-րդ տեղում է՝ 41,2 և 58,8 միավորով, Իրանը 50,5 և 49,5 միավորներով զբաղեցրել է 93-րդ տեղը։

Ըստ Numbeo Crime and Safety Index-ի՝ 2024 թվականին Հայաստանը կրկին 8-րդն էր աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում։

2025 թվականի մարտին Հայաստանը ներառվել էր ահաբեկչության ցածր մակարդակ ունեցող երկրների ցանկում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+