Լոռում մարզի Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս տեղի է ունեցել 3-4 բալանոց երկրաշարժ, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ 2,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:37-ին, օջախի 10 կմ խորությամբ։
Ըստ ՆԳՆ-ի՝ երկրաշարժը զգացվել է նաև Լոռու Շենավան, Արևաշող և Քարաձոր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







