Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:00

Արձանագրվել է 45 հետցնցում․ ՆԳՆ-ն՝ երկրաշարժի հետևանքների և հետցնցումների մասին

Արձանագրվել է 45 հետցնցում․ ՆԳՆ-ն՝ երկրաշարժի հետևանքների և հետցնցումների մասին

Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած 4,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով Գյումրիում փլուզվել է կիսաքանդ շինության երկշերտ պատի արտաքին շերտը, Արթիկի շենքի հինգերորդ հարկից երկու քար է ընկել, հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Ըստ գերատեսչության՝ այս պահի դրությամբ տուժածներ չկան, փլուզումների՝ երկրաշարժի հետ կապված լինելու հանգամանքները ճշտվում են։ Սարգսյանն զգուշացրել է նաև երկրաշարժից հետո հնարավոր հետցնցումների մասին, ինչը բնական երևույթ է։

«Այս ընթացքում կարող են տեղի ունենալ թույլ և միջին ուժգնության սեյսմիկ իրադարձություններ, որոնք կարող են զգալ բնակեցված տարածքների բնակիչները։ Այս պահի դրությամբ՝ արձանագրվել է 45 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 3,2 մագնիտուդով, գրանցվել է Սպիտակից 9 կմ հյուսիս։ Հետցնցումն զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- ասվում է հայտարարությունում։

Սարգսյանը կոչ է արել խուճապի չմատնվել, պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական հաղորդագրություններին։

Երկրաշարժը տեղի էր ունեցել մարտի 8-ին՝ Երևանի ժամանակով 09:27-ին, Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ։ Երկրաշարժն զգացվել է Լոռիում, Շիրակում և Տավուշում 4-6 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Կոտայքում, Գեղարքունիքում և Արագածոտնում՝ 2-4 բալ ուժգնությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+