Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:41

Բաքուն Sputnik Ադրբեջանի աշխատակիցների թիվը կրճատում է՝ հասցնելով մեկի

Բաքուն Sputnik Ադրբեջանի աշխատակիցների թիվը կրճատում է՝ հասցնելով մեկի

Ադրբեջանի իշխանությունները որոշել են Կրեմլի կողմից վերահսկվող Sputnik Ադրբեջանի խմբագրության աշխատակիցների թիվը 40-ից կրճատել՝ հասցնելով 1-ի մեկին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ որոշումը կապված է «արտերկրում ադրբեջանական պետական ​​լրատվամիջոցների և Բաքվում օտարերկրյա լրագրողների աշխատանքային պայմաններում հավասարակշռությունը վերականգնելու անհրաժեշտության հետ»: Լրատվամիջոցը նշել է, որ սա սիմետրիկ պատասխան է Ռուսաստանում «Ազերթագ» պետական ​​գործակալության մեկ աշխատակցի կրճատմանը։ Սպասվում է, որ ռուսական Sputnik լրատվական գործակալության Բաքվի մասնաճյուղը կփակվի։

Ըստ աղբյուրի՝ նույն մոտեցումը կկիրառվի նաև BBC Ադրբեջանի նկատմամբ, սակայն բրիտանական կորպորացիայի աշխատակիցների թվի կրճատման մասին դեռ հստակ տեղեկություն չկա։

Փետրվարի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ էր արել դադարեցնել «Ռուսական տան» գործունեությունը Բաքվում՝ պատճառաբանելով այն հանգամանքով, որ այն Բաքվում գրանցված չէ որպես իրավաբանական անձ։ Հունվարի 28-ին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտարարել էր ադրբեջանական Baku.tv-ի դեմ դատական հայց ներկայացնելու մասին, քանի որ հեռուստաալիքի ռեպորտաժում հեղինակը նշել էր, թե Բաքվում «Ռուսական տանը» «լրտեսների բույն, անջատողականների որջ կա»։

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը շեշտել էր, որ Ադրբեջանում ռուսական մշակութային կենտրոնը գործում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական համաձայնագրով, այն հետևում է սահմանված պայմանավորվածություններին ու օրենքներին և զբաղվում է բացառապես կրթական, մշակութային գործառույթներով։ Փետրվարի 6-ին ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ Բաքուն պաշտոնական ծանուցում է ուղարկել ռուսական կողմին՝ Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+