Պարետի ապրիլի 18-ի՝ թիվ 45 որոշման համաձայն, վաղվանից մինչև ապրիլի 25-ը Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվելու են հետևյալ սահմանափակումները՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ
բնակավայրերում կիրառել հետևյալ սահմանափակումները.
ա/ Սահմանել բնակավայրերի վարչական սահման մուտք գործելու և վարչական
սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային
միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների,
պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և
գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով
անձանց տեղաշարժի և Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի
երթևեկության.
բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված գյուղատնտեսական և այգեգործական
աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրել միայն
Անի համայնքի ղեկավարի կողմից ստորագրված և կնքված՝ սույն որոշման հավելվածով
սահմանված ձևանմուշի առկայության դեպքում.
գ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ Մ1 միջպետական ճանապարհով
ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ՀՀ
ոստիկանության կողմից Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի ներսում սահմանել
վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Մարալիկ
և Ձորակապ բնակավայրերի վարչական սահմաններում.
դ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Մարալիկ և Ձորակապ բնակավայրեր մուտք
գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի
ապրիլի 19-ը՝ ժամը 22:00-ն՝ թույլատրելով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում
մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 6:00-ին, և գործում
է մինչև 2020 թվականի ապրիլի 25-ը՝ ժամը 23։59-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







