Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:34

Հայաստանը 2024 թվականին պահպանել է կոռուպցիայի դեմ պայքարի 2023-ի վարկանիշը

Հայաստանը 2024 թվականին պահպանել է կոռուպցիայի դեմ պայքարի 2023-ի վարկանիշը

Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2024-ին Հայաստանի համար մնացել է նախորդ տարվա մակարդակին։ Հայաստանը 100-ից 47 միավոր ունի, տեղեկանում ենք Transparency International միջազգային կազմակերպության զեկույցից, որտեղ 0-ն նշանակում է կոռուպցիայի ամենաբարձր մակարդակ, իսկ 100-ը՝ կոռուպցիայի բացակայություն:

180 երկիր ընդգրկող վարկանիշային սանդղակում Հայաստանն զբաղեցրել է 63-64-րդ տեղերը՝ հորիզոնականը կիսելով Խորվաթիայի հետ: 2023 թվականին Հայաստանն զբաղեցրել էր 62-րդ տեղը։

Հայաստանի հարևաններից պակաս կոռումպացված է միայն Վրաստանը (53 միավոր)։ Մյուս երկրներն ավելի ցածր վարկանիշ ունեն․ Թուրքիան 100-ից ունի 34, Իրանը 23, Ադրբեջանը՝ 22 միավոր։ Ռուսաստանը 100-ից 22 միավոր ունի։ Հայաստանի կոռուպցիայի ընկալման 2024-ի համաթիվը և 47 միավորը հաշվարկել են՝ հիմք ընդունելով վեց աղբյուրի միջին արժեքը:

Դրանք ներառում են՝ «Բերթելսման» հիմնադրամը փոխակերպման 2024 թվականի ինդեքս (51 միավոր՝ 2023 թվականի 49-ի դիմաց), Freedom House-ի «պետությունները անցումային շրջանում» 2024-ի զեկույցի «կոռուպցիա» բաժինը (44 միավոր՝ անփոփոխ), Global Insight-ի երկրի ռիսկի 2024 ինդեքսը (46 միավոր՝ 2023 թվականի 47-ի դիմաց), Political Risk Services International-ի երկրի ռիսկի 2024-ի ինդեքսը (33 միավոր՝ 2023 թվականի 32-ի դիմաց), 2024-ի «Ժողովրդավարության բազմազանության» ծրագրի զեկույց (50 միավոր 2023-ի 55-ի դիմաց), 2024 թվականի համաշխարհային տնտեսական ֆորումի գործադիր տնօրենների տարեկան հետազոտություն (56 միավոր՝ 2023 թվականի 54-ի դիմաց)։

2022 թվականին Կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանն ընդգրկվել էր Արևելյան Եվրոպայի երկրների առաջատար եռյակում։ Այդ ժամանակից ի վեր էական բարելավումներ չկան, 2023 թվականին Հայաստանը ոչ մի միավորով չի բարձրացրել իր վարկանիշը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+