© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ավստրիայում ընթացող WTA-500 մրցաշարի երկրորդ փուլ
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ավստրիայի Լինց քաղաքում ընթացող WTA-500 մրցաշարի երկրորդ փուլ, հայտնում է Championat.com-ը։
Առաջին շրջանի խաղում նա հաղթել է աշխարհի 53-րդ ռակետ, չեխ Կատերինա Սինյակովային։ Հանդիպումն ավարտվել է 6:3, 6:2 հաշվով։
Լինցի թենիսի մրցաշարը տեղի կունենա հունվարի 27-ից փետրվարի 2-ը։
2024թ․ սեպտեմբերի 23-ին Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել էր մենախաղի վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը, որտեղ Ավանեսյանը բարձրացել էր երկու տեղով և առաջին անգամ զբաղեցրել 47-րդ հորիզոնականը։
2024թ․ օգոստոսի 5-ին WTA-ն հայտնել էր, որ 21-ամյա թենիսիստուհին մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել է հայկականի։ Նրա պրոֆիլում հայտնվել էր հայկական դրոշը և ARM նշումը։ Օգոստոսի 6-ին Ավանեսյանը մեկնաբանել էր ՀՀ քաղաքացիությունը: Օգոստոսի 8-ին թենիսիստուհին հայկական անձնագիր էր ստացել Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը։
Թեմայով
ԲոլորըՏեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄ
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքը







