Հայաստանում ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1201-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 402 քաղաքացի, փաստացի բուժվում է 780-ը, գրանցվել է մահվան 19 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 10793 թեստավորում։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1159 դեպք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







