Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:38

Նախորդ տարվա 11 ամիսներին 7,4% տնտեսական աճ ենք ունեցել․ Գևորգ Պապոյան

Նախորդ տարվա 11 ամիսներին 7,4% տնտեսական աճ ենք ունեցել․ Գևորգ Պապոյան

Հայաստանի տնտեսության աճը 2024 թվականի 11 ամիսների ընթացքում կազմել է 7,4 տոկոս, 2024 թվականն ամփոփոխ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Պապոյանը 2024 թվականին իր ղեկավարած գերատեսչության աշխատանքի արդյունքները գնահատել է դրական։

«Նախորդ տարի ներմուծումն աճել է 41,5%, արտահանումը՝ 74%-ով, արդյունաբերությունը՝ 7,6%-ով, մշակող արդյունաբերությունը՝ 10,8%-ով, ծառայությունների ոլորտը՝ 6,3%-ով, գյուղատնտեսությունը հունվար-սեպտեմբերին աճել է 1,8%-ով, իսկ շինարարությունը՝ 14,9%-ով»,- ասել է նախարարը։

Պապոյանը նշել է, որ 2024 թվականին արձանագրված ցուցանիշները նման են նախաքովիդային ժամանակաշրջանի, հատկապես 2019 թվականի ցուցանիշներին (այն ժամանակ նույնպես տնտեսական աճը կազմել էր 7,5 տոկոս-խմբ․)։

«Ինչու ես չեմ խոսում 2021, 2022, 2023 տարիների մասին, որովհետև դրանք, ըստ էության, ավելի ֆորսմաժորային ժամանակաշրջաններ էին։ Մենք կարծում ենք, որ հիմա մտել ենք կայունության փուլ, և նման տնտեսական աճի ցուցանիշների պահպանելը, թեկուզ 6 կամ 7% թեկուզ 5,5% տնտեսական աճ ունենալը բավականին բարձր ցուցանիշ է համարվում»,- նշել է Պապոյանը։

Նրա խոսքով՝ նախկինում Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը ծառայությունների ոլորտն էր, ինչը շատ էր քննադատվում և երբեմն նույնիսկ կապվում խաղային բիզնեսի զարգացման հետ:

«Այժմ, չնայած այն հանգամանքին, որ ծառայությունները շարունակում են մեծ դեր ունենալ տնտեսության մեջ, բայց իրենց դերը զիջել են շինարարությունն ու արդյունաբերությունը։ Արդյունաբերության ոլորտը մեր տնտեսության մեջ իր աճի չափաբաժնով երկրորդ տեղում է, զիջում է միայն շինարարությանը ոլորտին։ Մեր կարծիքով՝ շատ կարևոր ցուցանիշ է»,- ընդգծել Պապոյանը:

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում տիրող իրավիճակին՝ Պապոյանը մատնանշել է դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի նվազման մասին։

Նրա տվյալներով՝ 2024 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2023 թվականի համեմատ նվազել է 7%-ով և կազմել մոտ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ։ Պապոյանը պարզաբանել է, որ 2024-ին հիմնականում նվազել է Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների թիվը։  Նախարարը միևնույն ժամանակ հայտնել է, որ աճել է տուրիստական հոսքը Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իրանից, Չինաստանից և Հարավային Կորեայից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+