Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ ապրիլի 15-ին, նոր որոշում է ստորագրել՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։
Համաձայն որոշման՝ սահմանվում է համայնքի վարչական տարածք մուտք գործելու և ելքի հատուկ ռեժիմ՝ արգելելով մարդկանց ու տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։ Նշված համայնքում ռեժիմը գործելու է ապրիլի 15-ի 24։00-ից մինչև ապրիլի 18-ը՝ 23։59-ը։
Որոշման իրականցման համար ԱԱԾ-ի և Ոստիկանության կողմից սահմանված վայրերում պետք է տեղադրվեն հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Նորաշեն համայնք մուտք գործող անձանց և տրանսպորտային միջոցների զննման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







