Հայաստանում ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1039-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 211 քաղաքացի, փաստացի բուժվում է 814-ը, գրանցվել է մահվան 14 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 7631 թեստավորում։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1013 դեպք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







