Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:49

Ապրիլի 24-ին կլինեն միայն արարողակարգային միջոցառումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով քաղաքացիներին, հորդորեց Զատկի միջոցառումներին չմասնակցել, հիշեցրեց՝ նման կոչով դիմել է նաև եկեղեցին:  Վարչապետը նաև անդրադարձավ առաջիկա ամիսներին նշվող հիշատակի օրերին և տոներին:

«Առաջիկայում ապրիլի 24-ն է, և մայիսի առաջին տասնօրյակում ունենք երկու տոն՝ Շուշիի ազատագրման օրը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը. մեր եզրակացությունն այն է, որ այս միջոցառումները ևս պետք է սահմանափակվեն, ավելի ճիշտ՝ քաղաքացիների մասնակցությունը որևէ միջոցառման պիտի սահմանափակվի: Հակառակ պարագայում կունենանք համաճարակի անվերահսկելի բռնկում:  Ապրիլի 24-ին կլինեն միայն արարողակարգային միջոցառումներ, այսինքն՝ այն պաշտոնյաները, որ ունեն արարողակարգային անելիք, կիրականացնեն այն, նույնը վերաբերում է նաև մայիսի 8-ին և 9-ին, մայիսի 1-ի հետ կապված էլ զանգվածային միջոցառումներ չեն լինի»,- ասաց նա:

Վարչապետը հույս հայտնեց, որ քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան այս որոշումներին, քանի որ դրանք կայացվում են հանուն մարդու, քաղաքացու, ոչ թե ի հեճուկս նրանց: Փաշինյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը կա համաճարակի հետագա տարածումը կանխարգելելու հարցում:

«Մենք միջոցներ ենք ձեռք առնելու, որ արտակարգ դրության ռեժիմը հնարավորինս խստորեն պահպանվի, մյուս կողմից` կոչ եմ անում, խնդրում՝ մեզնից յուրաքանչյուրը մնա հենց այդ ռեժիմի տրամաբանության և շրջանակների մեջ»,- նշեց վարչապետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+