Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:33

Երևանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված նորածինը վերամիավորվել է ընտանիքի հետ 

Երևանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված նորածինը վերամիավորվել է ընտանիքի հետ 

Մայիսի 8-ին Երևանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված նորածինը շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո վերամիավորվել է ընտանիքի հետ, հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդա Ջուլիկյանի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ բոլորն աշխատել են մեկ նպատակի շուրջ՝ կարևորելով երեխայի շահը։

«Մոտ երկու ամիս ապրեց մեզ մոտ, մայիսի կեսերին ընդունեցինք շատ աղմկահարույց պատմությամբ ու շնորհիվ կիրթ, գրագետ աշխատանքի, այսօր  մայրիկին ու բալիկին հնարավորություն է ստեղծվել իրար գրկելու, տալու ընտանեկան սերը, ջերմությունը»,- ասել է Ջուլիկյանը։

Մայիսի 8-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերվել էր առանց խնամքի թողնված երեխա և տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Նորածինը մայիսի 15-ին բժշկական կենտրոնից դուրս էր գրվել և տեղափոխվել մանկատուն։ Ոստիկանությունը մայիսի 15-ին հայտնաբերել էր երեխայի մորը։ Ոստիկանները պարզել էին, որ երեխայի մայրը 2000թ․ ծնված Շիրակի մարզի բնակչուհի է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+