Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆբ-յան էջի ուղիղ եթերով հայտարարեց, որ վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը, բացառություն կարվեն առաքման ծառայությունների համար։
«Որոշակիորեն կդադարեն շինարարական գործունեությունը, տեքստիլ և թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը, կշարունակվի սննդամթերքի արտադրությունը, խանութները կաշխատեն սովորական ռեժիմով։ Խմիչքի, ծխախոտի, կենցաղային նշանակության թղթի արտադրությունը ևս կշարունակվի»,-ասաց վարչապետը։ Նա նշեց, որ վաղը պարետատունն այս ցանկն ավելի մանրամասն կհրապարակի, դրանից դուրս բոլոր ձեռնարկությունների գործունեությունը մեկ շաբաթով կդադարեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







