Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հունվարի 6-ին ԱՄՆ դոլարը գնում են 401.75 դրամ միջին գնով և վաճառում 408.69 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Հունվարի 5-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում նվազել է 0.05 դրամով։ Եվրոն ընդունվում է միջինը 434.56 դրամով, վաճառվում՝ 450.06 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.53 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.27 դրամով, վաճառվում՝ 4.60 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.02 դրամով։ Բրիտանական ֆունտը գնվում է 494.59 դրամով, վաճառվում՝ 526.53 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը ավելացել է 0.08 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







