Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:53

Դասագրքերում մոտեցումների փոփոխությունից հետո Սփյուռքում վտանգված է լինելու հայապահպանությունը

Դասագրքերում մոտեցումների փոփոխությունից հետո Սփյուռքում վտանգված է լինելու հայապահպանությունը

Այս դասագրքերի հրատարակումից, մոտեցումների փոփոխությունից հետո մեծապես վտանգված է լինելու նաև Սփյուռքում հայապահպանությունը, Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ պատասխանելով Սփյուռքում եկեղեցուն կից գործող հայկական դպրոցներում նոր դասագրքի մասին Armenia Today-ի հարցին:

Նա շեշտել է, որ Սփյուռքը բացարձակապես պարտավորված չէ առաջնորդվել ԿԳՄՍ նախարարության առաջնահերթություններով, բայց դասագրքերը որոշակի ուղենշային արժեք ունեն:

«Վտանգներից մեկն էլ հենց այն է, որ այն թեմաները, որոնք տարիներ շարունակ Սփյուռքի համար ոգեշնչման, ապրելու, հարատևելու խորհրդանիշ են դարձել, չեղարկվում ու չեզոքացվում են: Օրինակ՝ Վարդանանց պատմության, Հայկի, Արարատի, սուրբ Էջմիածնի դրվագներով Սփյուռքում սերունդներ են մեծացել: Եթե փոքր ուսումնասիրություն կատարենք, կտեսնենք, թե ինչ խորհրդանիշներ կան Սփյուռքում, որոնց շուրջ ձևավորվել ու պահպանվել  է  հայկական ինքնությունը: Հիմնական վտանգներից մեկը նաև դա է»,- ընդգծել է հոգևորականը:

Նրա խոսքով՝ ոչ միայն Հայաստանում են որոշակի վտանգներ ստեղծվում, այլ նաև Սփյուռքում, որտեղ, ըստ նրա,  ավանդաբար այդ թեմատիկան, ոգին պահպանվում է, բայց դասագրքերի հրատարակումից, մոտեցումների փոփոխությունից հետո մեծապես վտանգված է լինելու նաև Սփյուռքում հայապահպանությունը:

Նրա վկայությամբ՝  Սփյուռքում ևս որոշակի ընդվզում կա այդ դասագրքերում տեղ գտած սխալների, մոտեցումների առնչությամբ:

Պատմական գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանի «Հայաստանի պատմության» 7-րդ դասարանի դասագիրքն առաջացրել է փորձագետների սուր քննադատությունը՝ նրանք պնդում են, որ այն պետք է հանել կիրառությունից, քանի որ խեղաթյուրում է պատմական փաստերը, չունի հայեցակարգ և կազմվել է հապճեպ։

Դեկտեմբերի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ ուշադիր են դաշտում հայտնված մասնագիտական կարծիքներին ու հանդիպում կլինի այն ներկայացուցիչների հետ, որոնք հանրային կամ ոչ հանրային ձևով արել են իրենց դիտարկումները: Ըստ նախարարի՝ Մասնակցային դպրոց հիմնադրամի ներկայացուցիչը հայտնել էր, որ իրենք քննարկել են այդ դիտարկումները և դրանց զգալի մասը պատրաստվում են ընդունել՝ հաշվի առնելով բերված փաստարկները:

Ավելի վաղ Armenia Today-ը հարցում էր անցկացրել դպրոցական նոր դասագրքերի, այդ թվում՝ 7-րդ դասարանի պատմության դասագրքի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+